«Ուժեղ Հայաստան». Մեկ կենտրոնից կախվածությունը միշտ էլ կապված է ռիսկերի հետ
Մեկ կենտրոնից կախվածությունը միշտ էլ կապված է ռիսկերի հետ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, ԱԺ նիստում, Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց այդ պաշտոնի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Պատգամավորի խոսքով՝ երկիրը միշտ պետք է գնա դիվերսիֆիկացման ճանապարհով, առավել ևս՝ տնտեսական։
«Այսօր մեր գյուղացիները բախվում են խնդիրների։ Չէ՞ որ հենց դիվերսիֆիկացման բացակայության պատճառով են նրանք ստիպված լինում բողոքի ակցիաների ընթացքում փակել ճանապարհները», - նշել է Հովսեփյանը։



