ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ուժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ». Նարեկ Կարապետյան

Ուժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ». Նարեկ Կարապետյան

Ուժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
 
«Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից մեկ օր անց "խաղաղ" Իլհամ Ալիևը հայտարարեց. «Մենք նույն վերաբերմունքն ենք ուզում հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ այսօրվա(!) Հայաստան»։
 
Այս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա։
 
Մենք հիմա ուժեղ առաջնորդության կարիք ունենք»,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:
 
 

  • Կիսվել: