հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուրացաք Արթուր Մկիրտչյանին, ուրացաք Արցախը և այլևս չխոսեք այս մասին. Նազելի Բաղդասարյան

Ուրացաք Արթուր Մկիրտչյանին, ուրացաք Արցախը և այլևս չխոսեք այս մասին. Նազելի Բաղդասարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր ելույթում պատասխանեց ընդդիմադիր պատգամավորներին։

 

«Ձեր վտանգավոր ձևակերպումներում զգույշ եղեք, հարգելի գործընկերներ, քաղաքական դիվիդենտ շահելու մրցապայքարում դուք վնասում եք մեր պետությանը։ Մենք խոսում ենք Արցախի վտանգված լինելուց, Արցախի կորստից։ Ընկերներ, գիտե՞ք Արցախը երբ կորցրեցինք՝ 1992-ի ապրիլի 14-ին Արթուր Մկրտչյանի սպանությամբ։ Իսկ ո՞ւմ անվան հետ էր կապվում այդ սպանությունը։ Կարծում եմ՝ արժե գլխիկոր լինել, ճիշտ եք, չնայած ձեր կուսակից ընկերների սպանությունը դուք շատ հեշտ եք մոռանում (նկատի ունի ՀՅԴ պատգամավորներին.- խմբ)։ Ափսոս պարոն Վարդանյանը դահլիճում չէ, հիշում եմ իր հրապարակային ելույթները Պողոս Պողոսյանի սպանության ժամանակ։ Կրկին ինչ-որ անձի հետ է դա կապվում, որն այսօր Հայաստանում ընդդիմադիր դաշինք է ղեկավարում։ Ուրացաք Արթուր Մկիրտչյանին, ուրացաք Արցախը և այլևս չխոսեք այս մասին»,- հայտարարեց Նազելի Բաղդասարյանը։

  • Կիսվել: