շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում իշխանափոխության դեպքում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կակտիվանա. Թոմաս դե Վաալ

Թուրքիայում իշխանափոխության դեպքում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կակտիվանա. Թոմաս դե Վաալ

Եթե Թուրքիայում հաղթի ​​ընդդիմությունը, ապա երկրի տեղաշարժ տեղի կունենա դեպի Արեւմուտք, ավելի սառը, ավելի պրագմատիկ հարաբերություններ կլինեն Ռուսաստանի հետ։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասել է Կարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։

Նրա գնահատմամբ՝ Էրդողանի եւ Ալիեւի անձնական հարաբերություններն այլեւս չեն լինելու ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հիմքում, այդ հարաբերություններին ավելի պրագմատիկ մոտեցում է լինելու։


«Բացի այդ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ավելի ակտիվ գործընթաց է լինելու։ Այս բոլոր փոփոխությունները միանգամից չեն լինի»,- կարծում է փորձագետը։

Նա կարծում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների ներկայիս դինամիկան հաստատված է դեռ երկար տարիների համար։

«Չեմ կարծում, որ Ուկրաինայում հակահարձակումը որևէ բան կփոխի։ Եթե ​​Ռուսաստանի համար խոշոր պարտություն լինի, ապա, իհարկե, իրավիճակը կփոխվի, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում դա ոչ ոք չի սպասում»,- հավելել է Թոմաս դե Վաալը։

 

  • Կիսվել: