Թուրքիայում հարյուրավոր մարդիկ դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ պետական հեղաշրջման մեղադրանքով
Հինգշաբթի տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Թուրքիայում հարյուրավոր մարդիկ դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ 2016 թվականի պետական հեղաշրջմանը մասնակից լինելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ընդհանուր առմամբ, այս աղմկոտ գործով անցնում է 475 մարդ: Դատապարտվածների մեծամասնությունը ստացել է առնվազն մեկ ցմահ բանտարկության պատժաչափ: Պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 70 մեղադրյալ արդարացվել է:
«Թուրքական դատական համակարգը շարունակում է դավաճաններին ենթարկել պատասխանատվության»՝ Թվիթերում գրել է երկրի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը դատավճիռների հրապարակումից հետո:
«Ոչ ոք չպետք է կասկածի, որ արդարության սկզբունքը պահպանվելու է, և հաղթանակելու են օրենքն ու ժողովրդավարությունը»,- գրել է Գյուլը: