կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Թուրքիայի հարավ-արեւմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ-արեւմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կիրակի վաղ առավոտյան Թուրքիայի հարավ-արեւմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել , հաղորդում է երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով առավոտյան 7,31-ին: Տարերային աղետի օջախը գտնվել է 14,85 կմ խորության վրա: Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Իսմայիլ Չաթաքլին թվիթերյան էջում նշել է, որ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվել, գրում է Anadolu-ն:

  • Կիսվել: