Թուրքիան դատապարտել է Սիրիային Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու համար
Թուրքիան քննադատել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն ու դատապարտումը և համապատասխան որոշումն անվանել է «կեղծավորություն՝ ռեժիմի կողմից, որը երկար տարիներ կոտորած է իրականացրել, միլիոնավոր մարդկանց տարհանել իրենց տներից և քիմիական զենք կիրառել», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ Սիրիայի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: