կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Իսրայելը հարվածել է սիրիական բնակավայրերից մեկին

Իսրայելը հարվածել է սիրիական բնակավայրերից մեկին

Իսրայելական ուժերը հրետանային հարված են հասցրել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Քունեյթրա բնակավայրի կենտրոնական մասին: Այս մասին այսօր հայտնել է սիրիական «Al Ekhbariya» հեռուստաալիքը։

Նշվում է, որ հարվածը հասցվել է Աս-Սամդանիա ալ-Շարքիա գյուղի ծայրամասին։

Ըստ աղբյուրի՝ տարածքը ՄԱԿ-ի անջատման դիտորդական ուժերի (UNDOF) մաս է կազմում, որը ստեղծվել է այն բանից հետո, երբ Իսրայելը գրավեց բնակավրի մեծ մասը։

Հարվածի հետևանքով զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

  • Կիսվել: