Իսրայելը չի հեռանա Սիրիայի հարավից. Կաց
Իսրայելը դեռ չի պատրաստվում հեռանալ Սիրիայի հարավում ստեղծված բուֆերային գոտուց: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք չենք հեռանա Հերմոն լեռան և հարակից անվտանգության գոտու տարածքից քանի դեռ ջիհադիստների վտանգն Իսրայել պետության համար պահպանվում է»:
Կացը նաև ընդգծել է, որ Իսրայելը հետագայում ևս խոչընդոտելու է Սիրիայի տարածքում Թուրքիայի ամրապնդման փորձերին, «քանի որ դրանք վտանգում են Իսրայելի շահերն անվտանգության ոլորտում»։



