հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերը մտադիր է այցելել Հայաստան

Թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերը մտադիր է այցելել Հայաստան

Թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Իմ ընկերները, որոնք ասում են, որ Սեդաթ Պեկերն արել է այն, ինչ ընդդիմությունը չէր կարող անել 20 տարվա ընթացքում, իմ ծառայությունը դեռ չի ավարտվել: Ես մեկնում եմ Սիրիա՝ նպաստելու արտաքին քաղաքականությանը: Այնտեղից կգնամ Կիպրոս, Հունաստան և Հայաստան»,-գրել է նա: 

Թուրքական հանցավոր աշխարհում Պեկերը համարվում է խոշոր դեմք. 49-ամյա տղամարդը դատապարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար: 

Համացանցում նրա ճանաչումը բարձրացել է հատկապես վերջին ամիսներին, երբ տղամարդը YouTube-ում լուրջ մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  քաղաքական գործիչների հասցեին:

  • Կիսվել: