շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի կունենան իշխանական ՔՊ կուսակցության և ըմդդիմադիր ՊՈՒ խմբակցության նիստերը

Տեղի կունենան իշխանական ՔՊ կուսակցության և ըմդդիմադիր ՊՈՒ խմբակցության նիստերը

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի կունենա նորընտիր պատգամավորների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետի պաշտոնակատարն ու պատգամավորները քննարկելու են խորհրդարանական գործունեությանը վերաբերող հարցեր:

Ըստ InfoPort.am-ի տեղեկությունների՝ այսօր նաև տեղի կունենա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների հավաքը։ Քննարկվելու է խմբակցության քարտուղարի ընտրության հարցը: 

Նշենք, որ օգոստոսի 2-ին, մեկնարկում է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: 

  • Կիսվել: