Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերներն են. Շուգաև
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերներն են: Այս մասին ՌԲԿ-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը` անդրադառնալով երկու երկրների հետ համագործակցությանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այդ երկրներից յուրաքանչյուրը, որպես անկախ պետություն, ինքն է որոշում նոր սպառազինությունների կարիքները։ Մենք թե՛ այս, թե՛ մյուս կողմին մեր մատակարարումներով միջազգային որևէ պարտավորություն չենք խախտում՛՛։
Շուգաևն ընդգծել է, որ իրենց հետաքրքրությունը նշված տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, որպեսզի, նրա խոսքով, հակամարտությունը, որի ակտիվ փուլը հաջողվել է մարել, նորից չբռնկվի: