երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի, պետության դեմ ուղղված հրապարակումների և կրոնական ատելություն հրահրելու գործով։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ երկրի Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ քննության այս փուլում հավաքված ապացույցների հիման վրա հիմնավոր կասկածներ են առաջացել նշված անձանց առնչությամբ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: