կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ճանապարհների ապաշրջափակմամբ պայմանավորված՝ առաջիկա տարիներին ՀՀ-ում սպասվում է հողի գնաճ. Պապոյան

Ճանապարհների ապաշրջափակմամբ պայմանավորված՝ առաջիկա տարիներին ՀՀ-ում սպասվում է հողի գնաճ. Պապոյան

Առաջիկա տարիներին ՀՀ-ում սպասվում է հողի գնի աճ, որը պայմանավորված է լինելու տարբեր հանգամանքներով: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում ճանապարհների ապաշրջափակման հետ կապված Հայաստանից գյուղմթերքի արտահանման հնարավորություններն էականորեն ավելանալու են․

«Դա բնականաբար բերելու է մշակվող հողերի հանդեպ պահանջի ավելացման և, բնականաբար, դա էլ բերելու է հողի գնի ավելացման»․

Ըստ Պապոյանի՝ պետության առաջիկա տարիների քաղաքականությունը պետք է լինի այդ ոլորտում պետական ներդրումների իրականացումը, մասնավորապես, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում:

  • Կիսվել: