Թբիլիսիի մետրոպոլիտենի «Հավլաբար» կայարանի մոտ անցկացվել է «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» շարքի հերթական ցուցադրությունը
Ս.թ. ապրիլի 17-ին Թբիլիսիի մետրոպոլիտենի «Հավլաբար» կայարանի հարևանությամբ անցկացվեց «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» շարքի հերթական ցուցադրությունը։ Նկարների ցուցադրությունը կազմակերպվել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության կողմից։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Ցուցադրությանը ներկայացված էին նկարներ Համիդյան ջարդերի, 1909թ. Ադանայի կոտորածների, 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման թեմաներով։