Տավուշի մարզպետը հերքել է որոշ գյուղեր Ադրբեջանին անցնելու մասին լուրերը
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է շրջանառվող ապատեղեկատվությանն այն մասին, իբրև թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին: Մարզպետը ևս մեկ անգամ հերքել է լուրը:
«Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական լրատվություն տարածող հրապարակումներին»,- Տավուշի մարզպետարանի փոխանցմամբ՝ ասել է Հայկ Չոբանյանը:
Նշենք, որ ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլուն հայտնել էր, թե Տավուշից 7 գյուղ անցնելու են Ադրբեջանին: