հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տաթևի համայնքապետը կլինի «Շանթ դաշինքից», փոխհամայնքապետը՝ «Ապրելու Երկիր»-ից

Տաթևի համայնքապետը կլինի «Շանթ դաշինքից», փոխհամայնքապետը՝ «Ապրելու Երկիր»-ից

Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը, որտեղ մասնավորապես ասված է.

«Հուշագրում սահմանված են համայնքի զարգացման առաջնահերթությունները, աշխատանքային սկզբունքները։

Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին»։

 

  • Կիսվել: