հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թաղավարդն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ

Թաղավարդն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի համար նոր ջրագծի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտվել են:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդի համայնքապետ Օլեգ Հարությունյանը:

«Համայնքի ջրագիծը մնացել է թշնամու տիրապետության տակ. այդ պատճառով պետք էր նոր ջրագիծ կառուցել: Խնդրի լուծման համար դիմել ենք ԱՀ նախագահին և Կառավարությանը, ինչի արդյունքում Թաղավարդ֊ Կալեր տանող շրջանցիկ ջրագիծ է կառուցվել, որը վայրկյանում 6լ ջուր է մատակարարում: Գյուղում լինելու է շուրջօրյա ջուր, մի մասն էլ Կարմիր շուկա համայնքին է տրամադրվելու, քանի որ երաշտի պատճառով այնտեղ խմելու ջրի պաշարները քիչ են: Այսօր հնարավորություն ունենք շուրջօրյա ջուր ունենալու, որը նաև կօգտագործենք ոռոգման նպատակով: Կարող եմ վստահաբար ասել, որ համայնքում ջրի խնդիրը 95%֊ով լուծվել է»,- նշել է Օ. Հարությունյանը:

Լուսանկարը՝ Ամարաս թերթի

  • Կիսվել: