կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սյունիքում թշնամու դիվերսիոն ներթափանցման հետևանքով ԼՀԿ-ի՝ մայիսի 15-ի համագումարը հետաձգվել է

Սյունիքում թշնամու դիվերսիոն ներթափանցման հետևանքով ԼՀԿ-ի՝ մայիսի 15-ի համագումարը հետաձգվել է

«Լուսավոր Հայաստանը» հետաձգել է համագումարը՝ պայմանավորված Սյունիքում սահմանի լարվածությամբ: Այդ մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել:

«Հաշվի առնելով ՀՀ հարավային սահմանին լարվածությունը՝ Սյունիքում թշնամու դիվերսիոն ներթափանցման հետևանքով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը, որը պետք է կայանար մայիսի 15-ին, հետաձգվում է։

Համագումարի օրվա վերաբերյալ կտարածենք հավելյալ հայտարարություն», - նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: