կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Սյունիքի մարզպետն արձակուրդ է գնում

Սյունիքի մարզպետն արձակուրդ է գնում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է տրամադրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 2-ից 19-ը ներառյալ:

2. Մելիքսեթ Պողոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը»,- ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: