երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարն Անկախության տոնին շնորհավորական նամակ է հղել Արարատ Միրզոյան

ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարն Անկախության տոնին շնորհավորական նամակ է հղել Արարատ Միրզոյան

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Հայերեն թարգմանությունը նույնպես կցվում է։  

«Ձերդ Գերազանցություն, հարգելի պրն. նախարար, ինձ համար առանձնահատուկ հաճույք է Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարության (ՄՄՔ) գործընկերների և անձամբ իմ անունից Ձերդ գերազանցությանը հղել ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ՝ Ձեր երկրի հետագա առաջընթացի և իր բոլոր քաղաքացիների բարեկեցության համար։

Մենք բարձր ենք գնահատում ժողովրդավարության և կայուն տնտեսական զարգացման Հայաստանի հանձնառությունը, ինչպես նաև Հայաստանի արժեքավոր ներդրումը ՍԾՏՀ նպատակների և խնդիրների իրականացման գործում:

Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ ՍԾՏՀԿ ՄՄՔ-ն փափագում է առավել խորացնել իր սերտ համագործակցությունը Ձեզ և Արտաքին գործերի նախարարության Ձեր թիմի հետ։

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հարգանքներիս հավաստիքը»,-նշել է Լազար Կոմանեսկուն:

  • Կիսվել: