հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սրանք երիտթալանչիներ են. Վանեցյանը՝ իշխանության մասին (տեսանյութ)

Սրանք երիտթալանչիներ են. Վանեցյանը՝ իշխանության մասին (տեսանյութ)

Սրանք միայն թալանել են այս երկիրը, շարունակում են թալանել, գոռալ, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, բայց ամենամեծ կոռուպցիոներներն իրենք են, երիտթալանչիներ են, որոնք պատահաբար հայտնվել են իշխանությունում։ Այս մասին այսօր Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իշխանությունների մասին։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ամենաշատ գումարները պետական բյուջե վերադարձվել են իմ աշխատանքի օրոք, ինձնից հետո սրանց ժամանակահատվածում որևէ լուրջ աշխատանք, որևէ լուրջ բացահայտում չի եղել ողջ իրավապահ համակարգում՛՛:

Վանեցյանը հավելեց. ՛՛Թալանում են ամեն ինչ։ Միայն 2020 թ․ պատերազմի ընթացքում շուրջ 40 մլն դոլար պարգևավճար են իրենց բաժանել՝ ինչի՞ համար, չես հասկանում՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: