չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սկանդալային բան չկա․ Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի մասին

Սկանդալային բան չկա․ Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի մասին

Սկանդալային բան չկա։ Այս մասին Արարատի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իր և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի  հեռախոսազրույցին, որի ընթացքում Գասպարյանը դժգոհություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանից։

Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ ձայնագրությունը հունիսի 7-ի է, Պապիկյանն ասաց՝ որևէ մեկնաբանություն չունի՝ չհերքելով խոսակցության փաստը։

Հարցին՝ թիմում և՞ս կարծում են, որ Փաշինյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, քանի որ դա հնչել է Գասպարյանի կողմից, Պապիկյանը խնդրեց ավելորդ հարցեր չտալ։

Դիտարկմանը, թե ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը դժգոհել է Դիանա Գասպարյանից, որ Էջմիածնում ՔՊ քարոզարշավին քիչ մարդ է ներկա եղել, Պապիկյանն արձագանքեց․ «Հեքիաթներ եք պատմում»։

Տարածված ձայնագրությունում Դիանա Գասպարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, ասում է հետևյալը․

«Հանուն պետության՝ ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»:

  • Կիսվել: