երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սերժ Սարգսյանն առանձնատնից հրաժարվել է, երբ դուք իշխանության չէիք. Ա․ Մինասյանը՝ Ռ․ Ռուբինյանին

Սերժ Սարգսյանն առանձնատնից հրաժարվել է, երբ դուք իշխանության չէիք. Ա․ Մինասյանը՝ Ռ․ Ռուբինյանին

  Անգամ եթե նախկինում սխալ ենք արել և չենք առաջարկել, դա չի նշանակում, որ հիմա նման ջղաձգումներ պետք է առաջանան։ Հանրային սեփականության կառավարման մասին է խոսք գնում։ Ասում եք՝ այլ հարմար հնարավորություններ կան. խնդիր չի, քննարկենք, բայց նման ջղաձգումներով արձագանքը բացարձակ տեղին չի։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, երբ առաջարկվում է կառավարական ամառանոցը որպես պետական սեփականություն առավել արդյունավետ օգտագործելու առումով տրամադրել զինվորների վերականգնողական կենտրոնին, միանգամից ջղաձգումներ են առաջանում։ 

Արծվիկ Մինասյանը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին հիշեցրեց, որ պաշտոնաթող նախագահներին սոցիալական պաշտպանության շրջանակներում ցուցաբերվող պետական օժանդակության մասին օրենքն ընդունվել է 1996 թվականի փետրվարի 19-ին. «Այն ժամանակ երբ ՀՀ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ՀՅԴ-ի գործունեությունն ապօրինաբար կասեցված էր։ Այս օրենքի կատարման ապահովման շրջանակներում մինչեւ 2018 թվականի մարտի 7-ը այս օրենքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ։ Երբ 2018 թվականին այս առանձնատունը հատկացվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որ պաշտոնաթողությունից հետո բնակվի, ապրիլի 19–ին էր հրաժարվել առանձնատնից, երբ դուք իշխանության չէիք»։

Անդրադառնալով պարգեւատրումների թեմային՝ պատգամավորը ՔՊ պատգամավորների մոտ ջղաձգումներ նկատեց. «Ես միշտ կարեւորել եմ հանրային ծառայության արժանապատիվ վարձատրությունը։ Այստեղ խոսքը գնում է, որ պարգեւատրումը պետք է լինի օրենքով, հիմնավորված։ Խոսքը հատկապես վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց»։

  • Կիսվել: