չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի կամ որևէ մեկի եղբոր որդի լինելը ինքնին ոչ նշանակում է, որ ինքը պետք է դատապարտվի, ոչ էլ՝ պետք է ազատ արձակվի․ Փաշինյան

Սերժ Սարգսյանի կամ որևէ մեկի եղբոր որդի լինելը ինքնին ոչ նշանակում է, որ ինքը պետք է դատապարտվի, ոչ էլ՝ պետք է ազատ արձակվի․ Փաշինյան

Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների կարծիքով, դատական համակարգը կախված է նախկին իշխանություններից: Այս մասին այսօր Վայքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբոր որդու ազատազրկման դատապարտվելուն։

Նշենք, որ Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման: Հաշվի առնելով կալանավորման ընթացքում անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ Նարեկ Սարգսյանը, ընդհանուր առմամբ, ազատազրկման ձևով պատիժ կկրի 3 տարի, 6 ամիս և 23 օր։

«Երկու օր առաջ լուր էր տարածվել, որ Սերժ Սարգսյանի մյուս եղբորորդին ազատ է արձակվել քրեական պատասխանատվությունից: Ես հիմա ուզում եմ մի երկու խոսք ասել ի պաշտպանություն դատական համակարգի, որը սովորաբար քննադատում եմ»,- նշեց նա:

Փաշինյանը նշեց, որ այս օրերին դատարանները 5 ընտրակաշառատուի կալանավորել է.

«Բայց ես  մտածում եմ, որ մեր դատական համակարգում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, ինչը չի նշանակում, որ մեր դատարաններում անարդար դատավորներ չկան: Սակայն հիմա պրոցեսները ցույց են տալիս, որ կան նաև բազմաթիվ անկաշառ դատավորներ»,-ասաց նա:

«Երկու օր առաջ մեծ աղմուկ էր բարձրացել, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդին ազատ է արձակվել: Սերժ Սարգսյանի կամ որևէ մեկի եղբոր որդի լինելը ինքնին ոչ նշանակում է, որ ինքը պետք է դատապարտվի, ոչ էլ նշանակում է, որ պետք է ազատ արձակվի: Երբեմն իրավական գնահատականները չեն համընկնում քաղաքական գնահատականների հետ, և պետք էլ չէ, որ համընկնի»,-ասաց նա՝ հավելելով, որ նպատակն այն է, որ մարդիկ փակ աչքերով հավատան դատական համակարգին:

Ավելի վաղ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում էր կայացրել

  • Կիսվել: