կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Սեփական գործառույթները կատարելու ՀԱՊԿ-ի հերթական մերժումը հարցականի տակ կդնի կառույցի ապագան ապագան

Սեփական գործառույթները կատարելու ՀԱՊԿ-ի հերթական մերժումը հարցականի տակ կդնի կառույցի ապագան ապագան

Սեփական գործառույթները կատարելու ՀԱՊԿ-ի հերթական մերժումը հարցականի տակ կդնի կառույցի ապագան ապագան։ Այս մասին այօսր ասուլիսում նշել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Իմ կարծիքով, այս անգամ մենք գործ ունենք ՀԱՊԿ-ի կողմից լուրջ քննարկման ենթակա իրավիճակի հետ։ Մասնավորապես, անհրաժեշտ եմ համարում կազմակերպության կողմից հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգային առաքելություն տեղակայելու վերաբերյալ Երեւանի առաջարկի քննարկումը:

Կարծում եմ, որ այդ կառույցի հերթական մերժումը կատարելու այն գործառույթները, որի համար այն ստեղծվել է, մեծ հարցականի տակ կդնի նրա ապագան»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նշենք, որ նախօրեին ՀԱՊԿ-ը հաղոևդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ:

Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ։ Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը ՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»։

Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ որ Ադրբեջանի և ՀՀ փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ-ի մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով

  • Կիսվել: