կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սենատոր Քեւին Քրամերն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Սենատոր Քեւին Քրամերն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Այսօր ԱՄՆ-ի սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ սենատոր Թեդ Քրուզը երրորդ անգամ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Հյուսիսային Դակոտայի սենատոր Քեւին Քրամերը, սակայն, արգելափակել է բանաձեւը՝ հայտարարելով, որ անցանկալի է բանաձեւն այսօր ընդունել:

Մենենդեսն ասել է. «Ես մտադիր եմ ելույթ ունենալ այստեղ այդ փաստաթղթով ամեն շաբաթ»:

Հիշեցնենք, որ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա: Ավելի ուշ նա խոստովանել էր, որ դա արել է Սպիտակ տան ցանկությամբ:

Գրահամից հետո ԱՄՆ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա Սենատում երկրորդ անգամ էլ էր վետո դրվել: Այդ անգամ վետոն կիրառել էր ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։

  • Կիսվել: