կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը

Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը

Ֆրանսիական «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Մարին Տոնդելիեն պահանջել է ներքին գործերի նախարար Լորան Նյունեսի հրաժարականը՝ շաբաթ օրը տեղի ունեցած համազգային բողոքների ընթացքում իրավապահ մարմինների գործողություններն անվանելով «լիակատար ձախողում», հայտնում է France 24-ը։

Տոնդելիեի համոզմամբ,նախարարը չի կարողացել նախապես ապահովել մարդկանց և գույքի պաշտպանության համար բավարար անվտանգության միջոցներ և ակնհայտորեն թերագնահատել է տեղի ունեցողի մասշտաբը։

Նա նաև մեղադրել է Ֆրանսիայի ՆԳ նախարարին այն բանում, որ ամբողջական քաղաքներ «թողնվել են ջարդարարների քմահաճույքին», մինչդեռ ոստիկանությունը ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ։

  • Կիսվել: