Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կոչ է անում Մակրոնին հրաժարական տալ
Ֆրանսիական «Հայրենասերներ» (Les Patriotes) կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն պահանջել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը՝ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ գրանցված զանգվածային անկարգություններից և բախումներից հետո։
Հիշեցնենք՝ շաբաթ օրը Ֆրանսիայի տարբեր հատվածներում լայնածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ուղղված գների աճին։ Ցույցերն ուղեկցվել են ցուցարարների և իրավապահների միջև բռնի բախումներով, ինչպես նաև անկարգություններով, խռովություններով և վանդալիզմի դրսևորումներով։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։ Ֆրանսիացի պաշտոնյա Սեբաստիան Լեկորնյուն հայտնել է, որ երկրում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1200 մարդ։ Կիրակի օրը Փարիզի ոստիկանության պետ Պատրիս Ֆորը հայտարարել է, որ մայրաքաղաքում ձերբակալվել է ավելի քան 850 մարդ։



