կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը ցանկություն է հայտնել միանալ Գեղամ Մանուկյանի հացադուլին

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը ցանկություն է հայտնել միանալ Գեղամ Մանուկյանի հացադուլին

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը ցանկություն է հայտնել միանալ Գեղամ Մանուկյանի հացադուլին։ Այս ամսին հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, ով երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Հացադուլին միանալ է ցանկանում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։ Հավելյալ պահանջով՝ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։ Խնդրում ենք նրան տարիքի ու առողջականի պատճառով չմիանալ»,- Ֆեյսբուքում գրել է Գեղամ Մանուկյանը։

  • Կիսվել: