Սասուն Միքայելյանն առաջարկում է ծխախոտի տուփի մեջ 20-ի փոխարեն դնել 19 հատ սիգարետ և այդ մեկի գումարն ուղղել ԵԿՄ-ին
Այսօր սոցիալական խնդիրներ կան ազատամարտիկների մասով, ԵԿՄ-ում գիտեք, թե ինչ վիճակ է: Այս մասին այսօր իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով ցանկացավ իմանալ, թե որքան է կազմում ծխախոտի տեղական արտադրության և Հայաստանում դրա վաճառքի ծավալները.
«Ծխախոտի տուփի մեջ կա 20 հատիկ սիգարետ: Եթե մենք կարողանանք դնել 19 սիգարետ ու մի հատիկ սիգարետի գինը գնա ԵԿՄ-ին, ազատամարտիկների սոցիալական խնդիրները լուծելուն, դա կլինի ժողովրդի կողմից բարեգործություն ազատամարտիկներին»:
Միքայելյանի խոսքերով, ծխողները դեմ չեն լինի դրան, արդյունքում էլ կլուծվի մի մեծ խնդիր, որը տարիներ շարունակ եղել է ու կմնա:
Սասուն Միքայելյանը պատրաստ է այս մասով հանդիպումներ ու քննարկումներ ունենալ: