շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից՝ վարչապետ ընտրվելու դեպքում. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից՝ վարչապետ ընտրվելու դեպքում. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից՝ վարչապետ ընտրվելու դեպքում: Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այն ժամանակ երբ պրոցեսները կհանգեն վարչապետության, նա լինելու է միայն Հայաստանի քաղաքացի։ Պրոցեսները միշտ ավելի շուտ պետք է սկսել, այնտեղ կան տեխնիկական խնդիրներ, երկրների միջև բյուրոկրատական հարցեր»։

Ճշտող հարցին, թե չե՞ն սպասելու, Կարապետյանը պատասխանել է, որ պրոցեսները պետք է շուտ սկսել, որպեսզի հասնեն ճիշտ ժամանակին։

Հարցին՝ ճիշտ ժամանակը ե՞րբ է, Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ճիշտ ժամանակը՝ երբ մեր հանրությանը կներկայացնենք Սամվել Կարապետյանին մեր երկրի վարչապետ»։

Հարցին՝ եթե կուսակցությունը չի ստանում մեծամասնություն, Սամվել Կարապետյանը չի՞ հրաժարվում, Նարեկ Կարապետյանն ասաց․ «Մենք գնում ենք նրան, որ տեսնում ենք՝ այլընտրանք, որպես այդպիսին, մեր հասարակության զարգացման համար չկա, ստանանք հասարակության մեծամասնության աջակցությունը:

Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ: Հայտնի գործիչը, վախենալով, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը և իմանալով այդ մասին, նրան պահում է կալանքի տակ, այդ պատճառով կան սահմանափակումներ, բայց մենք ասում ենք և հայտարարել ենք, որ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կունենա մեկ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»։

Հարցին՝ որոշակի կապ տեսնո՞ւմ եք քաղաքացիությունից հրաժարվելու և ընտրական արդյունքների միջև, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Ընտրական արդյունքների միջև կապը կա, այս է, որ հաջողության ժամանակ, ոչ թե դեպքում, այլ ժամանակ»։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: