կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Սամանթա Փաուերը խուսափեց Արցախում տեղի ունեցողը գնահատել որպես էթնիկ զտում

Սամանթա Փաուերը խուսափեց Արցախում տեղի ունեցողը գնահատել որպես էթնիկ զտում

Մենք Հայաստան տեղափոխված մարդկանցից լսում ենք, որ կուզենային հետ վերադառնալ իրենց տները, որ կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններ. Այս տեղաշարժի ազատությունը բացարձակապես անհրաժեշտ է եւ կարեւոր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:

Հարցին, թե արդյոք այս պահին տեղի ունեցողը կարելի է գնահատել որպես էթնիկ զտում, Սմանթա Փաուերն ասաց. «Մեզ համար խիստ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հնարավորություն ունենա լինել ԼՂ-ում, որովհետեւ այս պահին այնտեղ կան դեռեւս տասնյակ հազարավոր էթնիկ հայեր, որոնք շատ դժվարին պայմաններում գտնվում են այնտեղ: Արդեն ականատեսներից լսում ենք պատմություններ բռնության, զրկանքների մասին, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ունեցած վախի մասին: Մեր ուշադրության կենտրոնում առավել խոցելի վիճակում հայտնված աջակցություն ցուցաբերելն է, որ կարողանան ապահով դուրս գալ, եթե ցանկանում են»:

  • Կիսվել: