շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սա մաքուր պոպուլիզմ է․ Ռուբինյանը՝ կառավարական առանձնատունը զինվորներին հատկացնելու ընդդիմության առաջարկին

Սա մաքուր պոպուլիզմ է․ Ռուբինյանը՝ կառավարական առանձնատունը զինվորներին հատկացնելու ընդդիմության առաջարկին

 Երբ քաղաքական ուժը տեսնում է խնդիր հիշյալ զինծառայողներին ինչ–որ բան ապահովելու, առաջարկում է լուծում։ Ինչպես ստացվեց, որ դուք այս լուծումն առաջարկեցիք։ Մամուլում դա կհնչի այսպես՝ այս իշխանությունները չեն ուզում պատերազմում տուժած զինծառայողներին որեւէ բանով ապահովել, նստած են իրենց կառավարական առանձնատներում եւ ոչինչ չեն ուզում անել։ Սա մաքուր պոպուլիզմ է։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ Անդրադառնալով կառավարական առանձնատունը զինվորներին հատկացնելու ընդդիմության առաջարկին։ 

Ռուբինյանը հիշեցրեց 2018–ի կառավարության նիստերից մեկը, երբ Արծվիկ Մինասյանը նախարար էր եւ Սերժ Սարգսյանին կառավարական առանձնատունը նվիրաբերելու որոշմանը չի առարկել, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ էլ դեմ չի եղել այդ որոշման չեղարկելուն։

Խոսելով խորհրդարանի անվտանգության միջոցառումների մասին էլ, Ռուբինյանը զարմանք հայտնեց, թե ինչու է դա խանգարում ընդդիմությանը։ «Ձեզ դա ինչո՞վ է խանգարում։ Ես կարծում եմ, որ դուք չեք նախապատրաստում ոչինչ, որոշները կպնդեն, որ ձեր քաղաքական թիմերը այդպիսի անցյալ չունեն, որոշները՝ չեն պնդի, խնդիրը ո՞րն է չեմ հասկանում։ ԱԺ դահլիճ մտնելուց ստուգում են, դժվարությունը ո՞րն է։ Եթե որեւէ բան ձեր մտքով չի անցնում։ Պարոն Մինասյան, լավ չէ, որ բոլորս հանգիստ նստած ենք։ Եկեք, այդ մեկ վայրկյանը զոհենք, որպեսզի չզոհենք մարդկանց», –ասաց նա ու նորից հիշեցրեց 1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը։ 

  • Կիսվել: