Ռուստամ Բադասյանը հետ է կանչվել արձակուրդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին արձակուրդից հետ կանչելու մասին:
«Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Ռուստամ Բադասյանին հետ կանչել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասից՝ 2021 թվականի օգոստոսի 3-ից»,- ասված է որոշման մեջ:


