կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսները թույլտվություն կստանան ապագայում հանքի՝ ադրբեջանական կողմում գտնվող հատվածն էլ շահագործելու, բայց հարկերը կգնան ադրբեջանական բյուջե

Ռուսները թույլտվություն կստանան ապագայում հանքի՝ ադրբեջանական կողմում գտնվող հատվածն էլ շահագործելու, բայց հարկերը կգնան ադրբեջանական բյուջե

Նոյեմբերի 10-ի համաձայնագրով նախատեսվող Քարվաճառի հանձնումով ենթադրվում է, որ Սոթքի հանքի կեսը հայտնվելու է Ադրբեջանի տարածքում։

Հանքը շահագործող ռուսական ընկերությունը մտածել է, որ կկարողանա Ադրբեջանի հետ պայմանավորվել ու այդ տարածքը մնա իրենց հսկողության ներքո։

Ռուսական կողմը ուղեկալ է դրել, հայ աշխատողներին ասել է՝ դուք շարունակեք աշխատել, բայց փաստացի չի կարողացել համաձայնություն ձեռք բերի Ադրբեջանի հետ, որ հանքի այդ հատվածը մնա իրենց հսկողության ներքո՝ չեզոք կարգավիճակում։

Այսօր ադրբեջանցիները եկել են իրենց մոտ գտնվող Քարվաճառի տարածք, որի մեջ գտնվում է Սոթքի հանքի կեսը ու հանք շահագործող ռուսներին ու հայ աշխատողներին ասել են քաշվեք հետ՝ ՀՀ-ի տարածք՝ դեպի Սոթքի հանքի մյուս մաս։

Ի վերջո հանքը կիսվում է գրեթե կենտրոնից։ ՀՀ-ի տարածքում գտնվողը մնում է մեզ, Քարվաճառում գտնվողն էլ՝ իրենց։

Վստահաբար ռուսները թույլտվություն կստանան ապագայում հանքի՝ ադրբեջանական կողմում գտնվող հատվածն էլ շահագործելու, բայց ցավոք արդեն հարկերը կգնան ադրբեջանական բյուջե ու կլինեն ոչ հայ աշխատողներ։

  • Կիսվել: