հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արաղչին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի

Արաղչին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդունել է Ադրբեջանի նախագահի՝ սահմանի և Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին: ️

Ինչպես հայտնել է իրանական կողմը՝ Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը մտադիր է զարգացնել և ընդլայնել համակողմանի հարաբերությունները Բաքվի հետ և վերացնել այդ ճանապարհին առկա ցանկացած խոչընդոտ:

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական կարևորություն ունեն Իրանի և ամբողջ տարածաշրջանի համար:

Արաղչին ընդգծել է Իրանի դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու, աշխարհաքաղաքական փոփոխությունները կանխելու և վեճերը դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտության վերաբերյալ: Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն և անվտանգություն։ 

Արաղչիի հետ հանդիպումը Խալաֆ Խալաֆովը որակել է «դրական և կառուցողական»: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Իրանի հետ տարբեր ոլորտներում կապերի խորացմանը:

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ համատեղ նախագծերը երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր բաղադրիչներից են:

  • Կիսվել: