Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել «Թրամփի ուղուն» միանալու տարբերակները. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել «Թրամփի ուղուն» միանալու տարբերակները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհ» նախագծին, ինչպես այն կոչվում է, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու մեր միանալու հնարավոր տարբերակները՝ այդ թվում՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիներ»-ի եզակի փորձը։
Սակայն, նախ, հավանաբար, արժե ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնության իրականացման և շահագործման բոլոր մանրամասները։ Ինչպես մենք հասկանում ենք՝ դրա մշակումը միայն սկզբնական փուլում է»։


