կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում հաստատվի ամուր խաղաղություն. Զախարովա

Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում հաստատվի ամուր խաղաղություն. Զախարովա

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է դեկտեմբերի 12-13-ին ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման միջադեպին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի տարածաշրջանում ամուր և երկարատև խաղաղություն հաստատվի: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ հակամարտության կողմերը ևս ուղորդվում են նույն նպատակներով՛՛:

Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցին և ռուս համանախագահ Իգոր Պոպովի բացակայությանը և ասել, որ ռուսական պատվիրակությանը Բաքվում ներկայացրել է Բաքվում ՌԴ դեսպանը, իսկ Հայաստանում՝ ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Աինիգուբովը: Ըստ դիվանագետի՝ այդպես է որոշվել նախապես:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՛՛ռուս խաղաղապաներն իրավունք չունեն պաշտպանել գյուղերը, ուր փորձել են ներխուժել ադրբեջանական զինված խմբավորումները՛՛: Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Բոլոր հայտարարությունները, որոնք արվում են հակամարտության կողմերի և այլ տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողների կողմից, պետք է ուղղված լինեն գլխավոր նպատակին հասնելուն, որն է երկարատև խաղաղությունն ու լիամասշտաբ կարգավորումը:

Բոլոր հայտարարությունները պետք է կշռադատվեն՝ելնելով այն տեսանկյունից, թե ինչ օգուտ և ինչ վնաս կարող են հասցնել: Այնքան աշխատանք է տարվել այս պահի դրությամբ, որ ցանկացած բառ պետք է կշռադատել: Ինչ վերաբերում է որոշակի մանրուքներին, լիազորություններին, տեղում տիրող իրավիճակին, գործառութային պարտականություններին, պատասխանատվության գոտուն, այդ բոլոր հարցերը կարող են քննարկվել կողմերի միջև աշխատանքային ձևաչափում: Մենք կապի մեջ ենք և՛ Բաքվի հետ, և՛ Երևանի, և՛ նրանց մոտ առաջացող բոլոր հարցերը պետք է կարգավորվեն այդ ձևաչափում՛՛:

  • Կիսվել: