կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրին

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրին

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների ծրագրին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ կառավարությունը հավանություն է տվել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության առաջարկին, որը քննարկվել է ՌԴ ԱԳՆ-ի և գործադիր իշխանության շահագրգիռ այլ մարմինների հետ:

Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների ծրագիրը:

  • Կիսվել: