երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուս մասնագետներին բիոլաբորատորիաներ մուտք գործելու թույլտվության հուշագրի ստորագրման համար կան որոշ խնդիրներ. ՌԴ դեսպան

Ռուս մասնագետներին բիոլաբորատորիաներ մուտք գործելու թույլտվության հուշագրի ստորագրման համար կան որոշ խնդիրներ. ՌԴ դեսպան

Ռուս մասնագետներին բիոլաբորատորիաներ մուտք գործել թույլ տալու մասին Հայաստանի հետ հուշագիրը ստորագրելուն ուղղված աշխատանքները բարձր մակարդակի վրա են, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա ներկայացմամբ, փաստաթղթի բոլոր կարևոր դրույթները փոխհամաձայնեցվել են և ներկա փուլում կան որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք պետք է համաձայնեցվեն երկու կողմերի հետ:

«Ընդհանուր առմամբ, որևէ խնդիր չեմ տեսնում հուշագրի ստորագրման համար», -հավելեց դեսպանը:

ԱՄՆ Պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ բիոլաբորատորիաներ Հայաստանում բացվել են 2016-ին՝ Երևանում, Գյումրիում և Իջևանում: Երևանում լաբորատորիայի ֆինանսավորման համար հատկացվել է 15.5 մլն ԱՄՆ դոլար:

  • Կիսվել: