երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուբինյանը և Մարագոսը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Ռուբինյանը և Մարագոսը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

Երկուստեք բարձր են գնահատվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

  • Կիսվել: