Ռուբինյանը ՌԴ ԱԳՆ-ից պարբերաբար հնչող հայտարարություններն օգտակար չի համարում հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչում են տարբեր հայտարարություններ, որոնք օգտակար չեն հայ–ռուսական հարաբերությունների համատեքստում:
Նման դիրքորոշում հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչում են տարբեր հայտարարություններ, որոնք չեմ կարծում, թե օգտակար են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում»,-ասաց Ռուբինյանը:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ նա ակնհայտ համարեց, որ խնդիրներ կան այդ հարաբերություններում:
«Ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է հաղթահարել, բայց ինքնանպատակ չպետք է լինի հաղթահարումը, հաղթահարումը ենթադրում է նաև խնդիրների լուծում»,–ասաց ԱԺ փոխնախագահը: