կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար, Նարեկ Մկրտչյանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար, Նարեկ Մկրտչյանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու  մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Նարեկ Մկրտչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: