Ռոբերտ Քոչարյանն այսօր ակտիվ քաղաքականության մեջ է. Աղվան Վարդանյան
Ռոբերտ Քոչարյանն այսօր ակտիվ քաղաքականության մեջ է՝ լինելով բանտախցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ձևավորված հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
Վարդանյանը հիշեցրերց, որ Արցախի նախկին ու գործող նախագահները միջնորդությամբ հանդես եկան, որ Քոչարյանն ազատ արձակվի, նրանց հետ ոչ մի վատ բան չեղավ, եւ ՀՀ գործող նախագահը եւս այս առումով մտածելու բան ունի։
Ինչ վերաբերում է իրենց հանձնախմբի ֆինանսավորմանը, նա ընդգծեց, որ միջոցների խնդիր չկա, բոլորն էլ կարող են գալ, սենյակ վարձակալել եւ իրենց տեսակետները հայտնել։
Ավելի վաղ Աղվան Վարդանյանը նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ստեղծված հանձնախումբը նախատեսում է հանդիպումներ մի շարք օղակների հետ։