չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ովքեր հրաժարվում են Արցախից, ՀՀ-ում դատապարտվելու են պետական դավաճանության համար․ Աղվան Վարդանյանը անուններ հնչեցրեց

Ովքեր հրաժարվում են Արցախից, ՀՀ-ում դատապարտվելու են պետական դավաճանության համար․ Աղվան Վարդանյանը անուններ հնչեցրեց

Ով և ովքեր հրաժարվում են Արցախից, ՀՀ-ում դատապարտվելու են պետական դավաճանության համար։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Ով և ովքեր  անկարող են պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և՛ իրենք, և՛ իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում, ովքեր ուրանում են Հայոց Ցեղասպանությունը, պատասխան են տալու սրբադասվածների առաջ, ովքեր թուլացրել են հայկական բանակը, Արցախի ՊԲ-ն, ներում չեն ունենալու։ Ովքեր հարձակվում են հայկական ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա, նզովված են լինելու, ովքեր պառակտում են մեր ժողովրդին Հայաստանում և Սփյուռքում, ծառայության մեջ են մեր մրցակիցների ու հակառակորդների մոտ»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ նրանք, ովքեր հրամայել են Եռաբլուրում բռնություն կիրառել  զոհվածների ծնողների հանդեպ, դատապարտվելու են։

«Ովքեր պետության ուժային կառույցները վերածել են միմիայն սեփական անվտանգության պահպանման բութ գործիքի, ամենավախկոտն ու անպաշպանն են։ Ովքեր ժողովրդավարության քողի տակ բռնապետություն են ուզում հաստատել, դատապարտված են։ Այստեղ անուն առ անուն արձանագրում եմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի, ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի , ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի, նախկին ու ներկա դատախազներ Արթուր Դավթյանի ու Աննա Վարդապետյանի անմոռանալի անունները։

Գլխավորի անունը՝ միշտ մտքում։ Ես չեմ կարծում, որ ձախ կողմում բոլոր նստածները այպիսին են, քչերն են այդպիսին, բայց հիշեք՝ դավաճանությունը պաշտպանողները հանցակիցներ են, իշխանությունը ոչինչ է Հայաստանի համեմատ, որ մի նկարագած ՀՀ-ն լինելու է, խնդրում եմ մի կասկածեք»,- ասաց Աղվան Վարդանյանը։  

 

  • Կիսվել: