երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը կապ չունի 10 զոհերի մահվան  հանգամանքների բացահայտման հետ . Աղվան Վարդանյան

Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը կապ չունի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ . Աղվան Վարդանյան

Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելն անպատիվ գործ է, չի բխում մեր պետության շահերից։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա՝ դա վնասում է պետության վարկին, խարխլում է դատական համակարգը, և  իշխանության այս սևեռումը չի բերում հանրային համերաշխության, թույլ չի տալիս կենտրոնանալ իրական օրակարգերի վրա: «Այսօր մեր հանրության լարվածության պատճառներից մեկը «Մարտի 1»-ի գործի շուրջ ընթացող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը: Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որեւէ կապ չունի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ»,-ասաց Վարդանյանը:

Վարդանյանն իր խոսքում նաև նշեց, որ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որևէ քաղաքացու, ոչ էլ պետությանը, և այս իրավիճակից դուրս գալու ամենալավ տարբերակը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է։ Նա հավելեց նաև, որ խափանման միջոցի փոփոխությունը պոտք է դարձնել հանրային, քաղաքական պահանջ:

«Արձագանքելով 60 հազար քաղաքացիների պահանջին, ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակը Ռ. Քոչարյանի ազատությունն է»,-ասաց նա և ընդգծեց,  որ մոտ 12 հազար ստորագրություն հավաքվել է Արցախում:

  • Կիսվել: