կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ չունի «ՈՄԱ» ՀԿ-ի հետ․հայտարարություն

ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ չունի «ՈՄԱ» ՀԿ-ի հետ․հայտարարություն

ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վովա Վարտանովը, պաշտոնապես հայտարարել  է, որ  ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ և առնչություն չունի «ՈՄԱ» ՌՀ ՀԿ կազմակերպության և վերջինիս ծավալած գործունեության հետ։ Վարդանովը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
 
«Ես՝ ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վովա Վարտանովս, պաշտոնապես հայտարարում եմ, որ անհաջողակ թուրքական գործակալ, ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ և առնչություն չունի «ՈՄԱ» ՌՀ ՀԿ կազմակերպության և վերջինիս ծավալած գործունեության հետ։
Դուբակովը իր հայտարարարմամբ, նաև՝ առաջին ցուցմունքներում նշել էր, որ ինքը ՈՄԱ-ից է, մարզվել է ՈՄԱ-ում, և որ մենք իրեն Շուշի և Ստեփանակերտ ենք տարել, ցույց տվել որպես ապագա մարտերի վայրեր:
 
Դա, իհարկե, աբսուրդ է. մեր ամենասարսափելի երազում անգամ մենք չէինք պատկերացնի, որ հակառակորդը Շուշի կմտնի և Ստեփանակերտի մատույցներ կհասնի:
 
Դուբակովը հեռախոսազանգ է ունեցել մեզ հետ, սակայն այդ ժամանակ, արդեն լինելով թուրքական գործակալ, լսելով որ ՈՄԱ-ն ղեկավարում են հետախուզությանը կապված մարդիկ, վախեցել է բացահայտումից, այդ պատճառով անձնական կապի մեջ չի մտել և հետևաբար ոչ մի դասընթացի չի մասնակցել:
 
Այս ամենը թուրքերի՝ ՈՄԱ-ի դեմ ուղղված հերթական պրոպագանդան է, ինչը բացատրվում է նրանով, որ թուրքերը, ի տարբերություն մեր հայրենակիցների, ՈՄԱ-ում տեսնում են մեծ, ռեալ ուժ, որը հետագայում կարող է խոչընդոտ դառնալ պանթուրքական և պանիսլամիստական իրենց հոսանքների համար»:
 
 
Հիշեցնենք՝ Բաքվի դատարանը դատապարտել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին 10 տարվա ազատազրկման։

Դուբակովը մեղադրվում է Արցախում ՀՀ ԶՈւ զորավարժությունների մասնակցելու, ահաբեկչության, հանցանքին մասնակից դառնալու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածներով:

  • Կիսվել: