կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ Պետդումայում հույս են հայտնել, որ ՀՀ-ում տիրող իրավիճակը չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա

ՌԴ Պետդումայում հույս են հայտնել, որ ՀՀ-ում տիրող իրավիճակը չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կարծիք է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները չեն ազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա, որոնց պահպանման օգտին հանդես է գալիս հանրապետության բնակչության մեծ մասը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, իհարկե, չէի ցանկանա, որ այս տուրբուլենտությունն ազդեր դրանց վրա

Պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին նախկին ԽՍՀՄ երկրներում տարատեսակ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն ՛՛իշխանությունների բոլոր փոփոխությունների և հեղափոխությունների պարագայում՛՛ դրանց մեծամասնությունը հետաքրքրված է եղել Ռուսաստանի հետ հարաբերություններով:

Կալաշնիկովն ասել է նաև, որ Հայաստանի համար դա հատկապես արդիական է, ամեն դեպքում՝ այնտեղ երբեք հակառուսական ուժ չի գա: ՛՛Ավելի ճիշտ, այն փորձեց գլուխ բարձրացնել, սակայն աջակցություն չստացավ՛՛

Պատգամավորը պարզաբանել է, որ նկատի ունի արտասահմանից աջակցություն ստացող ՀԿ-ները: Ըստ նրա՝ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ինչ-որ հարցում կմեղադրեն Մոսկվային, ՛՛սակայն Հայաստանի մեծ մասը հետաքրքրված է Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության հարցում՛՛:

 

  • Կիսվել: