Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան պայքարից դուրս է թողնել աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան ավարտել է ելույթները Պեկինում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում։
24-ամյա թենիսիտուհին 3 հաղթանակ է տարել։ Առաջին շրջանում Չարաևան 7։ 5 5։7 6։2 հաշվով հաղթել է աշխարհի 45-րդ ռակետ, Ուկրաինան ներկայացնող Յուլիա Ստարոդուբցեվային։ Երկրորդ շրջանում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին պատմական հաղթանակ է տարել՝ պայքարից դուրս թողնելով աշխարհի առաջին ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հաղորդմամբ, Չարաևան 3 սեթում հաղթել է 6։3 4։6 3։6 հաշվով, իսկ հաջորդ փուլում 6։4 6։1 հաշվով հաղթանակի է հասել աշխարհի 129-րդ ռակետ, բրիտանացի Սոնայ Կարտալի նկատմամբ։
1/8 եզրափակիչում Ալինա Չարաևան 2 ժամ 14 րոպե տևած պայքարում 3 սեթում 1։6 6։2 4։6 հաշվով զիջել է դասկարագման 54-րդ համար, Չինաստանի ներկայացուցիչ Չժեն Ցինվենին։




